close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով գնումներ է կատարել Կապանում

Իրավունք

22 Փետրվարի 2020, 15:30
 Երեւանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ  թղթադրամներով գնումներ է կատարել Կապանում

Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել: Այս մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող 3 նմուշ: Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է կատարել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ կատարելուց հետո, վճարել է նշված թղթադրամով:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica