close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է

Իրավունք

22 Փետրվարի 2020, 15:26
 Սպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, որը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, որի վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 3 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, որն այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica