close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իդլիբում ռազմական գործողությունները Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի կարող են հանգեցնել. Մակրոն

Աշխարհ

22 Փետրվարի 2020, 11:09
 Իդլիբում ռազմական գործողությունները Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի կարող են հանգեցնել. Մակրոն

Իդլիբում իրավիճակը սպառնում է անվերահսկելի ռազմական լարվածության վերածվել: Ֆրանսիան եւ Գերմանիան պնդում են, որ անհապաղ զինադադար հաստատվի եւ վերսկսվի քաղաքական գործընթացը: Ըստ  ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ բյուջեի հարցով գագաթնաժողովի ընթացքում. տեղեկացնում է yerkir.am-ը:

Նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռազմական գործողությունները Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի կարող են հանգեցնել: «Ես խոսել են մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնց տվյալների համաձայն, 2 միլիոն մարդ կա, որոնք այնտեղ ծայրահեղ վտանգավոր վիճակում են կամ դարձել են փախստական»,- հավելել է Մակրոնը:

Ի դեպ, Իդլիբում իրավիաճակի սրման մեջ Մակրոնը մեղադրել է Միացյալ Նահանգներին: «Իդլիբում ռազմական լուծում չի կարող լինել: Այն, ինչ կատարվում է, ԱՄՆ-ի` Սիրիայից դուրս գալու հետեւողական սխալների արդյունք է, որը թողեց իրավիճակը Իդլիբում այս երկու գերտերությունների ձեռքում (Ռուսաստան եւ Թուրքիա)»,- նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica