close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը գրասենյակ է ձեւավորում. նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Փետրվարի 2020, 10:23
 Բակո Սահակյանը գրասենյակ է ձեւավորում. նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից. «Հրապարակ»

«Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձեւավորում»:

Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»: Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»:  

Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում եւս իդենտիկ զարգացումներ լինեն, եւ «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսեւորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։ «Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսեւորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետնե՞րը»: Այո, որովհետեւ նրանք այլեւս  «նոր կյանք են սկսել»։

«Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ են»: Նկատի ունեք Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մայիլյանի՞ն, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը։ «ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica