close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում. Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Հ. Մելիք-Շահնազարյանի ահազանգին

Հասարակություն

21 Փետրվարի 2020, 23:36
 Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում. Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Հ. Մելիք-Շահնազարյանի ահազանգին

Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ահազանգին առ այն, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են: Կարապետյանը գրել է.

«Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է:

Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, եւ հիմա սկսել է շինարարությունը»,- գրել է Կարապետյանը և շնորհակալություն հայտնել Հրանտ Մելիք-Շահնազարյանին՝ մտահոգության համար»:

Yerkir.am-ը՝ ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ահազանգում է, որ Երևանում 4,000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica