close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ահազանգ. Երևանում 4,000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են

Մշակույթ

21 Փետրվարի 2020, 22:25
 Ահազանգ. Երևանում 4,000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են

Ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. ըստ Yerkir.am-ի՝ Ֆեյսբուքյան  իր էջում ահազանգ է հնչեցնում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։

Ուզում եմ շատ հստակ արտահայտեվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica