close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 20:58
 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հինգշաբթի լույս գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է: 

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»: Հանցագործը տեսագրություն է թողել, որում նշել է, որ «ԱՄՆ-ում կան ստորգետնյա ռազմական օբյեկտներ, որտեղ տանջում եւ սպանում են երեխաների»:

Նա ամերիկացիներին կոչ է արել դրա դեմ պայքար սկսել:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica