close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 19:46
 ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, հունվարի 30-ին փաստաբան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացնում ԱԱԾ՝ վերջին ամիսներին ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին, որոնք փաստաբանի կարծիքով՝ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Նրա գնահատմամբ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, բացի այդ՝ վերջինիս հրապարակային կոչերում, գործողություններում առկա են սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ։

«ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ դա որպես հաղորդում չի դիտարկվել։ Գրությամբ պատասխանել են, որ քրեական գործ չեն հարուցում։ Այդքանը»,- ասել է Պողոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշում է կայացվել։

«Այս իշխանության պարագայում չեն բացահայտվելու, չեն հարուցվելու այն քրեական գործերը, որոնք անմիջականորեն կապված են գործող իշխանության ղեկավար կազմի հետ»,- նշել է Պողոսյանը՝ հիշեցնելով դատարանները շրջափակելու մասին վարչապետի կոչը, որն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ է կատարվել ՀՀ-ում, մինչդեռ՝ ՀՔԾ-ն հրաժարվել է այդ մասով քննություն իրականացնել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica