close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

Հասարակություն

21 Փետրվարի 2020, 18:49
 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55  վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են  Ոստիկանության և Քննչական  ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:                                                                                               

Պետական եկամուտների կոմիտեի  պաշտոնատար անձանց նկատմամբ  հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ`  4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3,  Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3,  Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ  2  և մեկական վարույթներ   Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica