close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյո՞ք իշխող ուժի՝ միայնակ մնալը չի ստվերում հանրաքվեն․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիրքորոշումը

Քաղաքական

21 Փետրվարի 2020, 15:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյո՞ք իշխող ուժի՝ միայնակ մնալը չի ստվերում հանրաքվեն․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիրքորոշումը

Ոչ թե հանրային քարոզարշավ ենք իրականացնում, այլ հիմնականում մարզերում՝ նախապատրաստական և հանդիպումների աշխատանքներ՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում։

Քարոզարշավի ընդհանուր պլանի մասին, ըստ նրա, կհայտարարի շտաբի պետը՝ Սուրեն Պապիկյանը։

Արդյո՞ք տարածքային կառավարման նախարար լինելու հանգամանքը չէ պատճառը, որ հենց Սուրեն Պապիկյանն ընտրվել շտաբի պետ՝ մարզային կառույցների վրա ճնշում գործադրելու համար՝ հարցին, Մակունցը պատասխանեց՝ ոչ․ որոշումը կայացրել են, քանի որ նախորդ ընտրություններին էլ նա էր շտաբի պետը և ամեն ինչ հաջող անցավ։

Փաշինյանը քարոզարշավին ակտիվ ներգրավված լինելու է։

«Ոչ»-ը քարոզարշավ չի իրականացնելու․ արդյո՞ք իշխող ուժի՝ միայնակ մնալը չի ստվերում հանրաքվեն․ Մակունցը դարձյալ համաձայն չէ՝  քաղաքական ուժերն իրենք են ընտրում՝ ինչ անել՝ անգամ բոյկոտը դիրքորոշում է, իսկ հանրաքվեն, ըստ նրա, վերաբերում է Սահմանադրության ընդամենը 1 հոդվածի, որով նախատեսվում է 2015 թ-ի Սահմանադրական փոփոխություններով հաստատված մոդելը կյանքի կոչելուն։

«Եվ հետևաբար, այստեղ մենակ մնալ-չմնալու հարց չկա, այստեղ նոր ընդունված Սահմանադրությունը ամբողջապես գործարկելու մասին է խոսքը և պատրաստ ենք դրան»,-ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի՝ փաստաթուղթը Վենետիկի հանձնաժողով չուղարկվեց, քանի որ վստահության պակաս կա։ Լիլիթ Մակունցն այլ պատճառաբանություն էլ ունի․ չեն ուղարկել, քանի որ 2015 թ-ին՝ Սահմանադրության փոփոխություններն ընդունելիս, նախագիծն արդեն իսկ վավերացրել է Վենետիկի հանձնաժողովը, իսկ իրենց նախաձեռնած հանրաքվեն, Մակունցի խոսքով, այդ մոդելը կյանքի կոչելու համար է։

Եթե վավերացրել են, ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը կոչ  անում ուղարկել իրենց հաստատմանը, Մակունցը հակադարձեց՝ մենք բավականին սերտ հարաբերություններ ունենք միջազգային գործընկերների հետ, բայց կան անհանգստացնող հանգամանքեր, որոնք պետք է վերջնական լուծում ստանան մինչև քայլ անելը և վերջնական որոշում կայացնելը։

Այսուհանդերձ, ասաց, որ այս հարցում վերջնական քաղաքական որոշում դեռ չունեն։

Հանրաքվեի դրվող դրույթից բացի, Սահմանդրության ևս մեկ՝ արմատական փոփոխություն են նախատեսում՝ արդեն կազմավորված հանձնաժողովի առաջարկներով։ Ի՞նչ ժամկետում՝ Մակունցը չգիտի, բայց համոզված է, որ չի տևի մի քանի տարի։

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետի վերահսկողության տակից հանելու փոփոխություն կլինի՞ թե՞ ոչ, ըստ Մակունցի՝ պարզ կլինի դատաիրավական բարեփոխումների մեծ փաթեթը մշակելուց հետո։

Ինչո՞ւ Փաշինյանը հուսախաբ արեց 850 հազար քաղաքացուն և իր խոստումը չկատարեց նաև հանրապետության նախագահի լիազորություններն ավելացնելու հարցում, Մակունցը պարզաբանեց․ ունեցել ենք կիսանախագահական կառավարման մոդել, որը գործել է որպես սուպերնախագահական, այս պատաճառով, ըստ նրա, իրավական գործընթացներից բացի կարևոր է նաև քաղաքական կամքը։

Վարչապետը վերջին հարցազրույցում միջամտեց նաև Արցախի Հանրապետության ներքին գործերին՝ հայտարարելով չընտրել նախագահի այն թեկնածուին, որը Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական գծի մեջ չէ․ Լիլիթ Մակունցն ասաց, որ համամիտ չէ "միջամտել" ձևակերպման հետ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica