close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում փետրվարի 22-23-ը տեղի կունենա ՀՅԴ ՀԵՄ պատգամավորական ժողովը

Հասարակություն

21 Փետրվարի 2020, 13:17
 Երևանում փետրվարի 22-23-ը տեղի կունենա ՀՅԴ ՀԵՄ պատգամավորական ժողովը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Երևանում փետրվարի 22-23-ը տեղի կունենա ՀՅԴ ՀԵՄ պատգամավորական ժողովը. հայտնում է Yerkir.am-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ փետրվարի 22-23-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Պատգամավորական ժողովը միության բարձրագույն ժողովն է, որը գումարվում է երկամյա պարբերականությամբ։ Ժողովը քննում է նախորդ վարչության գործունեությունը, գնահատում այն, առաջարկում առաջիկա գործունեության բանաձևեր և ընտրում վարչության նոր կազմ։

Ժողովի պաշտոնական մասին հրավիրված են մասնակցելու Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ, որոնց հնարավորություն է ընձեռնվելու ելությներ ունենալ և խոսել երիտասարդության շրջանում համագործակցության անհրաժեշտության, քաղաքակիրթ քաղաքական բանավեճ ծավալելու մշակույթի ձևավորուման ու ամրապնդման կարևորության մասին։

Միջոցառման պաշտոնական մասին ներկա են գտնվելու և ելույթով հանդես են գալու նաև․

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական հարցերով պատասխանատու
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ»:

 



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica