close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվս մեկ թագավորական ամուսնալուծություն. բրիտանական արքայական ընտանիքը կազմալուծվում է

Աշխարհ

21 Փետրվարի 2020, 11:51
 Եվս մեկ թագավորական ամուսնալուծություն. բրիտանական արքայական ընտանիքը կազմալուծվում է

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար 2020-ն այնքան էլ հաջողակ սկիզբ չի ունեցել. առաջինը` արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հրաժարվելն էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակից և հարակից բոլոր արտոնություններից, որին հաջորդել էին թագավորական 2 ընտանիքների ամուսնալուծության մասին հայտարարությունները. հայտնում է Yerkir.am-ը՝ Vanity Fair-ի հղումով:

Նշվում է՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու եղբորորդին՝ 58-ամյա Դեյվիդ Արմսթրոնգ-Ջոնսը, 26 տարվա ամուսնությունից հետո փետրվարի 17-ին հայտարարել էր կնոջ՝ Սերենայի հետ ամուսնալուծության մասին: Ըստ թագավորական ընտանիքի մամուլի խոսնակի հայտարարության՝ նրանք բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ:

Image result for royal family david armstrong and serena divorce

Դեյվիդ Արմսթրոնգն ու նախկին կինը 

Ամուսնալուծության իրական պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհու ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիփսի կինը 12 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էր ամուսնալուծվել:

Image result for peter phillips

Փիթեր Ֆիլիփսն ու նախկին կինը

Դրանք թագավորական ընտանիքի առաջին ամուսնալուծության դեպքերն  էին վերջին 24 տարիների ընթացքում: Վերջին անգամ հայտնի ընտանիքում ամուսնալուծություն տեղի էր ունեցել 1996-ին` արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի միջև: այն համարվում է պատմության ամենաաղմկալի բաժանություններից մեկը:

Image result for charles and diana

Արքայազն Չարլզն ու արքայադուստր Դիանան

Բացի այդ՝ բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ ու հոգեբան Ուեյն Դյուպրին կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգանի ամուսնալուծությունը: Նրա կարծիքով՝ դա «անխուսափելի իրողություն է»:

Image result for meghan markle prince harry

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica