close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+22°
+29°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրանք էլ կգնան, նա կմնա պետության կողքին. Դավիթ Վանյանը՝ ՀՅԴ-ի մասին

Բլոգեր

21 Փետրվարի 2020, 09:35
 Սրանք էլ կգնան, նա կմնա պետության կողքին. Դավիթ Վանյանը՝ ՀՅԴ-ի մասին

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՅԴ գործունեությանը: Նա շեշտել է, որ այս իշխանությունն էլ կհեռանա թատերաբեմից, բայց ՀՅԴ-ն կշարունակի մնալ պետության կողքին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դաշնակցականները, սիրելի Հայեր, նրանց ճնշող մեծամասնությունը, մեր Երկրի պահակն ու պահապաններն են, ովքեր սպասում են իրենց կանչին, կամ՝ հերթին։ Չկան զտարյուն կամ ոչ զտարյուն։ Կան, որ արդեն նահատակվել են, կան որ դեռ չեն նահատակվել։ Դաշնակցականը միշտ իր Երկրի, նաև պետության կողքին է։ Դա մի քիչ դժվար է բացատրել, հատկապես այս կեղծ հեղափոխության ժամին։ Պատեհ անպատեհ մի փորեք նրանց ինքնասիրության ամրոց հոգիները։ Նրանցից մեկը Նոյեմբերյանում գեղարվեստ է դասավանդում, Մեկը Տավուշում վարորդ է, մեկը Արցախում զբաղվում է տուրիզմով, մեկը գործազուրկ է ու տուն չունի, մեկը՝ մայրաքաղաքում ուսուցիչ է, մեկը արդեն հաշմանդամ է, մեկին երեկ հանձնեցին հողին։ Սակայն, նրանք բոլորն էլ, իրենց ղեկավար մարմնի կանչով պատրաստ են շարք կանգնել, կենդանի թե նահատակ, ու գնալ այնտեղ, որտեղ կուղարկեն՝ անգամ Երկրից դուրս։ Ուրի՞շ որ ժողովուրդը այսպիսի գունդ ունի։

Իհարկե կան նաև այլ կերպարներ։ Բայց նրանց քննադատելով, Դուք վիրավորում եք այն մարդկանց, ովքեր ձիգ ձգված են աղեղի պես, ու արդեն հոգնել են պարապ խոսքերից։
 
Մի պահ մտածեք։ Աշխարհով մեկ սփռված մի կառույց կա, որ՝ մի տեղ հայապահպանությամբ է զբաղված, մի այլ տեղ Հայ Դատով, մի տեղ մշակույթով, մի այլ տեղ՝ ինքնապաշտպանությամբ։ Ո՞վ է Ձեզ թույլ տվել ամեն անգամ ասել հները դաշնակ էին, նորերը ոչ։ Նույն տեսակն են ու ծառայում են Ձեր-մեր բարօրությանը։ Բավ է ավելորդ քննադատեք։ Ու եթե նրանց արժանապատվությունը թույլ չի տալիս պատասխան տալ, չի նշանակում, որ չեք հարվածում նրանց սրտերին։
 
Ես զարմացած եմ այսօրվա Ձեր վերաբերմունքից։ Ասենք իշխանության մաս են եղել։ Ո՞ր իշխանույան։ Մոզամբիկի՞։ Այդ իշխանությունը մերը չէ՞ր, ինչպես այսօրվանը։ Ի՞նչ տարբերություն երեկվա ու այսօրվա իշխողների մեջ։ Սա է մեր ընդհանուր մակարդակը։ Իսկ այդ մակարդակի պաստառին Դաշնակցականը տարբերվում է։ Սրանք էլ կգնան՝ նա կմնա պետության կողքին»:
 
Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica