close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նախարարի և Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» է անցել. «Իրատես»

Մամուլի տեսություն

21 Փետրվարի 2020, 09:29
 Իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից. Նախարարի և Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» է անցել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։

Իսկ երբ ունեցավ, արդեն չուներ ԿԳՄՍ նախարարի եւ իշխանությունների սատարումը: Ասում են` ինչ-ինչ պատմությունների մեջ հայտնված նախարար Հարությունյանի ու նրա երբեմնի տեղակալ Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» էր անցել:

Բացի այդ, իշխանությունները հասկացել են, որ եթե փորձեն Հովհաննիսյանին դարձնել ԵՊՀ ռեկտոր, ապա առաջին հերթին իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. Հովհաննիսյանը կդառնա հզոր «հարթակ», առանց այն էլ` Սորոսի դեմ «Ավարայրի» ելած հասարակայնության համար, արդյունքում կիջնի իշխանությունների առանց այն էլ ասֆալտին հավասարված իմիջը:

Այդ իսկ պատճառով իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից, որովհետեւ էլ ավելի «հրատապ»` ՍԴ-ի, հանրաքվեի, Արցախի խնդիրները թակում են նրանց դուռը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica