close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վտանգավոր «արդարացում». Պետբյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձեւով մտնում տնտեսություն. «Փաստ»

Մամուլի տեսություն

21 Փետրվարի 2020, 09:21
 Վտանգավոր «արդարացում». Պետբյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձեւով մտնում տնտեսություն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը որոշեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ։ Փաստացի, ՍԴ յոթ դատավորի փոխելու, իմա՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար կառավարությունը բոլորիս հաշվին մոտ 7,2 միլոն դոլար է տրամադրում, ինչն արդեն իսկ սուր քննադատության է արժանացել հասարակության մեծամասնության շրջանում: 

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում 3,5 միլիարդը տնտեսության համար բավականին լուրջ գումար է համարում։ Համեմատության համար նա մի շարք օրինակներ բերեց ու շեշտեց, որ այդ գումարը կարելի էր ուղղել սոցիալական բազում ծրագրերի։ Նա շեշտեց, որ այդքան գումարով հնարավոր կլիներ նաեւ շուրջ 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստները։ 

Ի դեպ, վարչապետն ասել էր, թե «էդ ծախսվող գումարն ի վերջո էլի ներհոսելու է տնտեսություն»: Այս առումով Ավետիսյանը խիստ վտանգավոր է համարում նման «արդարացումը»: 

«Իրականում սա անարդյունք ծախս է։ Իսկ նման պնդումները շատ խնդրահարույց ու վտանգավոր են։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ պարագայում պետական բյուջեի ցանկացած մսխում, անարդյունավետ, աննպատակ քայլի ծախսային յուրաքանչյուր հետեւանք կարելի է այդ մոտեցմամբ հիմնավորել։ 

Եթե այդ մոտեցման տեսանկյունից դիտարկենք, ուրեմն ընդհանրապես չպետք է խոսենք արդյունավետության ու առաջնահերթությունների մասին։

 Ի վերջո, պետական բյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձեւով մտնում տնտեսություն։ Կարելի՞ է արդյոք վերոնշյալ կերպով հիմնավորել ու ասել, որ այդ գումարները կնպաստեն տնտեսական զարգացմանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica