close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում ևս 11 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ են հայտարարվել

Տնտեսական

20 Փետրվարի 2020, 23:04
 Ադրբեջանում ևս 11 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ են հայտարարվել

Փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ևս 11 տեղամասում չեղյալ են հայտարարվել: Նման որոշում է կայացրել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձանաժողովը: Ըստ  Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Ադրբեջանի ԿԸՀ անդամ Տոֆիկ Հասանովը:

«Նշված տեղամասերում արձանագրվել են լցոնումներ՝ հօգուտ ընտրված թեկնածուների»,-նշել է Հասանովը։

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական նախընտրական միջավայրի, համապատասխան իրավական հիմքի և հավասար քաղաքական պայքարի բացակայության պայմաններում և պահանջել է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica