close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2020
+21°
+32°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2020
USD1484.35
GBP1605.49
EUR1547.07
RUB16.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 17:32
 Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի Կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։

Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից:

Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած և ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու:

Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում:

Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի համաձայն` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Ծննդօգնության պետական հավաստագրերը տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած և 2020 թ. հունվարի 1-ից քաղաքացիներին ծննդօգնության պետական հավաստագրեր չեն տրամադրվում: Ընդ որում, ծննդօգնության ծառայությունը պետության կողմից գերազանցապես մատուցում է անվճար (փոխանակման քարտերի հիման վրա): Արդյունքում, անձինք չեն կարողանում իրականացնել մայրության նպաստի իրենց իրավունքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված և հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:


Հարսանիք է, հարսանիք …
7 Հուլիսի 2020, 00:01 Հարսանիք է, հարսանիք …
Քառասուն տարիներ ետք…
6 Հուլիսի 2020, 20:31 Քառասուն տարիներ ետք…
Գրելու դասը
6 Հուլիսի 2020, 19:49 Գրելու դասը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica