close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 13:19
 «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ:

Այդ ալիքը հետզհետե թափ առնելով եւ հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձեւավորվեց ժողովրդավարական եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարեւորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն եւ նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում»,-նշված է ուղերձում. հայտնում է Yerkir.am-ը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր 1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին, ինչով էլ փաստացի սկիզբ առավ Արցախյան շարժումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica