close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+11°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դադիվանքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 11:37
 Դադիվանքում կատարված գողության դեպքը բացահայտվել է

Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին, որն արդեն բացահայտվել է. Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ոստիականությունից:

Պարզվել է՝ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. ծնված Գ. Ա.-ն և 1995թ. ծնված Ժ. Մ.-ն նախնական համաձայնությամբ, ներկայացել են Դադիվանք համայնքի վանական համալիր, որտեղ չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը:

Ն. Ս.-ն, Գ. Ա.-ն և Ժ. Մ.-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:

Գողոնն առգրավված է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել էր եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:


Ամերիկա, Ամերիկա...
30 Մարտի 2020, 12:05 Ամերիկա, Ամերիկա...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica