close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եկել է ժամանակը՝ կոլխոզներում և սովխոզներում բարձրացվի Ղարաբաղի՝ մայր հայրենիքին վերամիավորվելու հարցը. 1988-ի այս օրը սկսվեց Արցախյան շարժումը

Հասարակություն

20 Փետրվարի 2020, 09:57
 Եկել է ժամանակը՝ կոլխոզներում և սովխոզներում բարձրացվի Ղարաբաղի՝ մայր հայրենիքին վերամիավորվելու հարցը. 1988-ի այս օրը սկսվեց Արցախյան շարժումը

1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին,  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին. հայտնում է Yerkir.am-ը:

ԼՂ իշխանութունները փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, ինչով էլ փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

Ի՞նչպես ընդունվեց որոշումը. հանրահավաքներ ու ստորագրահավաքներ

Դեռ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում և Խորհրդային Հայաստանում տեղի էին ունենում հանրահավաքներ, որոնց պահանջն էր ԼՂԻՄ-ի միացումը Հայկական ԽՍՀ-ին: 1987 թվականից սկսվեցին ստորագրահավաքներ կազմակերպել: Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը նույն պահանջով ստորագրություններ ուղարկեց (ավելի քան 90.000 ստորագրություն) Մոսկվա՝ ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտե: Պաշտոնական պատվիրակությունները գլխավորում էր «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր և ԳԽ պատգամավոր Իգոր Մուրադյանը:

1988 թվականի հունվարին գրող Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության նոր պատվիրակություն է մեկնում Մոսկվա, սակայն այս անգամ ոչ միայն դիմումներով, այլ նաև Մոսկվա էր տարվել 84 փաստաթուղթ, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության և մշակույթի հետ: Հանդիպում է տեղի ունենում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի հետ: Պատվիրակության անդամները հանդիպում են ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչի, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պյոտր Դեմիչևի, ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վոչիսլավ Միխայիլովի հետ: 1988 թվականի փետրվարին ևս մեկ պատվիրակաություն հանդիպում է ունենում Վ. Միխայիլովի հետ, իսկ հետո հանդիպում է կազմակերպվում ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հետ:

Картинки по запросу

1988 թվականի հունվարին ԼՂԻՄ-ում թռուցիկներ էին բաժանվում՝ հետևյալ գրությամբ. 

«Եկել է ժամանակը, որպեսզի կոլխոզներում և սովխոզներում, մարզի ընդհանուր կուսակցական, արհմիութենական և կոմերիտական ժողովների ժամանակ բարձրացվի Ղարաբաղի մայր հայերնիքին վերամիավորվելու հարցը: Հրապարակայնության և ժողովրադավարության ոգին պետք է խթան դառնա այս հարցի բաց և անկեղծ քննարկման համար: Այս հավաքների քաղվածքները վավերացված համապատասխան կնիքներով անհրաժեշտ է ուղարկել ԽՄԿԿ Կենտկոմ»:

Փետրվարի 20-ի որոշումը

Ղարաբաղցիների երկարամյա ազգային-ազատագրական պայքարը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին կայացած ԼՂ մարզային խորհրդի պատմական որոշումով, պսակվեց հաջողությամբ: Հենց այդ օրվանից էլ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի ԽՍՀ կազմից և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով։

Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»: Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց՝ հաջակցություն արցախահայության:

Картинки по запросу

ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու որոշումից հետո Բաքվում վիճակը թեժացավ: Բաքվում վիճակը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի Կապանի շրջանից այդտեղ եկան փախստականներ, նրանցից շատերը այցելեցին իրենց բաքվեցի հարազատներին: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, բայց շատ փախստականներ ենթարկվեցին ծեծի:

Ադրբեջանցի փախստականներ էին տեղավորվել նաև Սումգայիթի շրջանի Ֆաթամի և Սարայի գյուղերում: Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Ղարաբաղյան հզոր շարժումի պոռթկումից՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո: Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրեցին գողական-ահաբեկչական կազմավորումների ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ: Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Ղարաբաղ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ, որոնք հասցրել էին սերտ կապեր հաստատել թուրքական «Գորշ Գայլեր»-ի, արաբական «Համազ» և աֆղանական «Մոջահեդ» կազմավորումների հետ: Զինված զանազան զենքերի նորագույն տեսակներով և պայթուցիկ նյութերով՝ նրանք սկսեցին լայնածավալ հարձակումներ կատարել հայկական գյուղերի, ֆերմաների վրա: Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները: Ճանապարհներին գրավում էին հայերին պատկանող ավտոմեքենաները, զինված հարձակում գործում ավտոբուսների վրա, գնդակահարում ուղևորներին: Միաժամանակ կտրտում, հրդեհում էին հայերին պատկանող այգիները, ցորենի արտերը, որպեսզի ղարաբաղցիներին ծնկի բերեն նաև սովի ճիրաններում։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը վերացումը

Картинки по запросу

1992 թվականին Ադրբեջանի Ազգային մեջլիսը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը վերացնելուց անմիջապես հետո հապշտապ անվանափոխեց՝ այդպիսով թուրքացնելով Արցախի հայկական անուն ունեցող բոլոր բնակավայրերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica