close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 23:32
 Գաղտնաբառեր գողացող ծրագրերը 2019-ին գրոհել են 18%-ով ավելի հայաստանցի օգտատերերի

Հայաստանցի այն օգտատերերի քանակը, որոնք ենթարկվել են գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերի գրոհների, 2019-ին աճել է 18%-ով։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընկերության լուծումները նման գրոհներ են հետ մղել աշխարհի մոտ երկու միլիոն օգտատերերի սարքերում։ Գաղտնաբառեր գողանալու համար նախատեսված ծրագրերը կարողանում են տեղեկատվությունը կորզել ուղղակի բրաուզերներից (դիտարկիչ)։ Այդ տեղեկատվությունը ներառում է, այդ թվում, տարբեր օգտահաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, վճարային քարտերի պահպանված տվյալները և ավտոմատ լրացման ձևերի պարունակությունը։

Բացի այդ, 2019-ին Հայաստանում արդիական է մնացել ֆիշինգային գրոհների սպառնալիքը, որոնց ընթացքում չարագործները, որպես կանոն, փորձում են տիրանալ օգտատերերի անհատական և վճարային տվյալներին։ Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Կասպերսկի» ընկերության լուծումները ամեն ամիս կանխարգելել են հայաստանցի օգտատերերի՝ խարդախ կայքեր անցնելու միջին հաշվով 20 հազար փորձ։ Ֆիշերները համակ ուշադրությամբ հետևում են նորություններին և օգտագործում տարբեր խոշոր իրադարձությունների և հայտնի մարդկանց նկատմամբ լայն հասարակության հետաքրքրությունն՝ ստեղծելով պաշտոնականին նման տեսք ունեցող խայծեր և մարդուն խորամանկությամբ ստիպելով սեղմել վնասաբեր հղումը կամ թողնել անձնական տվյալները։

«Օգտատերերի կողմից գեներացվող տվյալների քանակը, ինչպես նաև չարագործների համար դրանց արժեքավորությունն անընդհատ աճում է։ Նրանք այլոց անձնական տեղեկատվությունը վաճառում են փակ ֆորումներում։ Այդ ակտիվներին հասանելիություն ստանալու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ, այդ թվում՝ գաղտնաբառերի գողության ծրագրեր և ֆիշինգ։ Եթե դուք հայտնաբերել եք, որ որևէ ծառայությունից ձեր տվյալներն արտահոսել են համացանց, հարկ է անմիջապես փոխել օգտահաշվը մուտքի գաղտնաբառը։ Գոյություն ունեն նաև հիմնական կանոններ, որոնց պահպանումն օգնում է նվազեցնել հնարավոր արտահոսքերից և տվյալների չարամիտ օգտագործումից բխող ռիսկերը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության ավագ վերլուծաբան Տատյանա Սիդորինան։

Գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար «Կասպերսկի» ընկերությունն օգտատերերին խորհուրդ է տալիս.

  • չանցնել սոցիալական ցանցերի, մեսենջերների և փոստի կասկածելի հղումներով;
  • տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud, որն ունի օգտահաշվի ստուգման գործառույթ և տեղեկացնում է, եթե տվյալներն արտահոսում են համացանց;
  • բոլոր օգտահաշիվների համար ստեղծել հուսալի գաղտնաբառեր (սկսած 12 նիշից, տարբեր ռեգիստրների (մեծատառ, փոքրատառ) տառերով, թվերով և հատուկ նշաններով) և մոտ երեք ամիսը մեկ փոխել դրանք, ինչպես նաև գրագետ պահպանել գաղտնաբառերը. չգրանցել թղթի կտորի վրա կամ հեռախոսում, այլ օգտագործել գաղտնաբառերի հատուկ մենեջերներ;
  • որտեղ հնարավոր է, միացնել մուտքի երկգործոն իրավազորում;
  • ծրագիրը տեղադրելուց առաջ ծանոթանալ դրա օգտագործման համաձայնագրին. այն պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ է հավելվածն անելու անձնական տվյալները;
  • հավելվածներին տրամադրել միայն այն գործառույթների հասանելիություն, որոնք դրանց իսկապես անհրաժեշտ են։ Եթե, օրինակ, մոբայլ սարքի լապտերիկի հավելվածը կատարում է խոսափողին կամ ֆոտոխցիկին հասանելիության հարցում, դա զգուշանալու առիթ է։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica