close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետների, կառավարության և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի քարոզչության դեպքեր են նկատվում. Արսեն Բաբայան

Քաղաքական

19 Փետրվարի 2020, 20:26
 Մարզպետների, կառավարության և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի քարոզչության դեպքեր են նկատվում. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաեւ ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica