close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

17 տարվա ազատազրկում կոռուպցիայի համար. Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է

Քաղաքական

19 Փետրվարի 2020, 13:19
 17 տարվա ազատազրկում կոռուպցիայի համար. Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է

Սեուլի գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին մեղավոր է ճանաչել միջոցների յուրացման և խոշոր չափերի կաշառք ստանալու գործով. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով: 

Երկրի նախկին նախագահի նկատմամբ պատժամիջոց է ընտրվել կալանավորումը` 17 տարի ժամկետով: Նա կալանավորվել է հենց դատարանի դահլիճում:

Միևնույն ժամանակ 78-ամյա Լի Մյոն Բակին պարտավորեցվել է շուրջ 15,7 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել: 

Նախկին նախագահին կասկածվում էր DAS ավտոմոբիլային մասերի արտադրող կազմակերպության միջոցները յուրացնելու և նախագահության ընթացքում Samsung Electronics ընկերությունից կաշառքներ ստանալու համար:

Հավելվում է նաև, որ Բակը նախկինում ևս պատիժներ է կրել կոռուպցիայի և կաշառակերության համար: Նա անգամ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, բայց 2019-ի մարտին գրավի դիմաց ազատ էր արձակվել առողջական վիճակի վատթարացման պատճառով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica