close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+11°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիացի հայրը ռումբերի պայթելու ձայնը խաղի է վերածել`դստերը հանգստացնելու համար

Աշխարհ

19 Փետրվարի 2020, 12:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիացի հայրը ռումբերի պայթելու ձայնը խաղի է վերածել`դստերը հանգստացնելու համար

The Independent-ը իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է սիրիացի հոր կողմից պատրաստված խաղի մասին. այն նախատեսված է վերջինիս դստերը հանգստացնելու համար. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ Սիրիայի քաղաքացին, վհատվելով փաստից՝ դստերը վախեցնում է ռումբերի շարունակական պայթյունի հետևանքով  առաջացած ձայնը, որոշել է խաղ ստեղծել: 

Խաղում ռումբերի պայթյունի ձայները այլ նշանակություն են ձեռք բերել. երբ ռումբը նետվում է ու պայթում՝ պետք է ծիծաղել:

Տեսանյութը կարճ ժամանակում մեծ դիտումների  ու հիացմունքի խոսքերի է արժանացել: Ոմանք գովաբանել են քաղաքացուն հնարամիտ լուծում գտնելու համար, իսկ որոշներն էլ հույս են հայտնել, որ ռումբերի պայթյունները ձայները շուտով անցյալում կմնան ու պատերազմը կավարտվի:

Հիշեցնենք՝ Սիրիայում 2011-ի մարտի 15-ից ծայր է առել ռազմական համակարտություն՝ Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա և այլն) միջև, և դեռևս շարունակվում է:

2016 թվականի փետրվարի 27-ից գործում է հրադադար, որին չեն վերաբերվում Իսլամական պետությունը, Ալ-նուսրան և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

Տեսանյութը՝ այստեղ.

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica