close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 2%-ով. պատճառը՝ կորոնավիրուսն է

Աշխարհ

19 Փետրվարի 2020, 11:32
 Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 2%-ով. պատճառը՝ կորոնավիրուսն է

Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2%-ով. հայտնում է Yerkir.am-ը՝ CNBC-ին հղումով:

Նշվում է՝ արժեթղթերի գների անկումը պայմանավորված է չինական Հուբեյ նահանգում COVID-19 տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքների հետ։ Համաճարակի հետևանքով ընկերությունը չի կարող ապահովել նախատեսված եռամսյակային շահույթը։

NASDAQ էլեկտրոնային բորսայի տվյալների համաձայն՝ կորպորացիայի մեկ բաժնետոմսի գինն այս պահին կազմում է մոտ 319 դոլար։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2011-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 75 216-ի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica