close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2011 զոհ, 75.216 հիվանդ. կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 10:13
 2011 զոհ, 75.216 հիվանդ. կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է

Ըստ worldometers-ի տվյալների՝ COVID-19 կորոնավիրուսը դարձել է մահվան 2011 դեպքերի պատճառ: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում մահվան 137 նոր դեպք է գրանցվել Չինաստանում և մեկ՝ Հոնկոնգում: Վարակվածների թիվը հասել է 75 216-ի. հայտնում է Yerkir.am-ը:

Այս պահի դրությամբ առողջացել է 14 634 հիվանդ: Դեռևս հիվանդ են 58 571-ը, որոնց 21%-ը՝ 12 057-ը, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են:

Նշվում է նաև, որ կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 29 երկրում: 542 դեպք է գրանցվել Diamond Princess զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է, և միայն այսօր ուղևորնեը կլքեն այն:

Բացի այդ՝ 81 դեպք է գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում և 46՝ Հարավային Կորեայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica