close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փետրվարյան ապստամբությունը պետք է դաս լինի օրվա իշխանությունների համար. ՀՅԴ միջոցառումը

Հասարակություն

19 Փետրվարի 2020, 09:11
 Փետրվարյան ապստամբությունը պետք է դաս լինի օրվա իշխանությունների համար. ՀՅԴ միջոցառումը

Հայ ժողովուրդը փետրվարյան ապստամբության շնորհիվ ցույց տվեց, որ չի հանդուրժելու օտարի բռնությունը, օտարի օգնությամբ իշխանության եկած ցանկացած ուժի, թեկուզև այդ ուժը ներկայացնում էր այնպիսի հզոր երկիր, ինչպիսին Ռուսաստանն էր. Փետրվարյան ապստամբության 99-ամյակի առիթով Երևանի Անգլիական այգում տեղի ունեցած միջոցառմանն իր ելույթում նշեց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, պ.գ.դ.., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

1921 թ. Երևանի բանտում կացնահարվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ամեն տարի տեղի ունեցող միջոցառումն այս անգամ ևս բազմամարդ էր. ներկա էին ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները և այլք: 

Ըստ էության հայ ժողովուրդը Փետրվարյան ապստամբության ժամանակ ընդվզելով հայ բոլշևիկյան իշխանությունների դեմ՝ ընդվզեց բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, որովհետև այն հայ բոլշևիկների միջոցով սպառնում էր Հայաստանի անկախությանը՝ ոտնակոխ անելով այն. Փետրվարյան ապստամբության հանգամանքերի մասին խոսելիս նշեց Խ. Ստեփանյանը:

Ըստ պատմաբանի` Փետրվարյան ապստամբության շնորհիվ հայ ժողովուրդը կամքի մի քանի այլ դրսևորում ևս ցուցաբերեց. փաստվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է ամեն գնով պահելու, փրկելու, պահպանելու իր մտավորականությանը և զինվորականությանը:

«Հայտնի է, որ Փետրվարյան ապստամբության նախօրեին բոլշևիկյան բանտերում գտնվող հայ մտավորականությանը սպառնում էր սպանդ: Արդեն սկսվել էին կացնահարությունները և սպանվել էին Համազասպը, Նիկոլայ Ղորղանյանը և ուրիշներ: Փրկված մտավորականություն, որը, ինչպես ցույց տվեց պատմությունը, ձեռնամուխ եղավ նոր կազմավորվող Սփյուռքի կյանքի կազմավորմանն ու հունավորմանը: Առանց այդ մտավորականության՝ Սփյուռքում կազմակերպված համայնքներ չէինք ունենա, և հայապահպանությունը կլիներ շատ ավելի ծանր պայմանների մեջ: Նիկոլ Աղբալյան, Հովհաննես Քաջազնունի, Լևոն Շանթ, Համո Օհանջանյան… կացնահարումից փրկված մտավորականներ, ովքեր կարողացան կազմակերպել հայապահպանության հսկայածավալ աշխատանքը Սփյուռքում», - փաստեց ՀՊՄՀ դասախոսը:

Փետրվարյան ապստամբությունը, ըստ բանախոսի, նաև ամրագրեց, որ անկախությունը մեր համար գերակա արժեք է. «Հայհեղկումի իշխանության գալուց օրեր անց Հայաստանի անկախությունը ոտնահարվեց բոլոր բնագավառներում. մերժվեց «Մեր հայրենիքը», պետական զինանշանը, դրոշը, օրենսդրությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոխարեն բոլշևիկներն սկսեցին կիրառել Խորհրդային Ռուսաստանի օրենքները: Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ անկախությունն իր համար գերակա արժեք է, և Փետրվարյան ապստամբությունը յուրատեսակ պայքար էր անկախության վերականգնման համար», - փաստեց նա:

Խ. Ստեփանյանը զուգահեռներ տարավ նաև 1921 թվականին և մեր օրերում ստեղծված հասարակական-քաղաքական իրադրությունների միջև:   Այն օրերին իշխանության էին եկել մարդիկ, ովքեր չունեին կադրային ռեսուրս, և իրենց իշխանության հաստատվելու մարմաջը դրսևորում էին անցյալը մերժելու մեջ: Չկարողանալով որևէ նոր բան ստեղծել՝ բոլշևիկները մերժում և ոչնչացնում էին տարիներին կառուցածը, գործիչներին և այլն:  

Հաջորդ կարևոր ընդհանրությունը, ըստ ՀՊՄՀ պրոֆեսորի, դա ատելության քարոզն էր:

«Բոլշիկյան թերթերը ամենավերջին մաղձն էին թափում ՀՀ կառավարության և Դաշնակցության հասցեին: Եվ իրենց թվում էր, թե ատելություն քարոզը ինքնահաստատվելու ամենահարմար միջոցն էր: Նույնը կատարվում է այսօր», - նշեց Խ. Ստեփանյանը` հավելելով, որ Փետրվարյան ապստամբության օրինակը պետք է դաս լինի օրվա իշխանությունների համար, որպեսզի խուսափենք նոր արյունահեղություններից, ընդհարումներից և հայ ժողովրդին զերծ պահենք հնարավոր կործանարար հետևանքերից: 

Միջոցառումն ամփոփվեց ավանդական երդման արարողությամբ, որի ժամանակ Խ. Ստեփանյանի կնքահայրությամբ երդվեցին և ՀՅԴ շարքերն անցան ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեության նորագիրները:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica