close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղի հյուրանոցը պոռնկատան են վերածել․ աշխատակցուհին կալանավորվել է

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 22:42
 Գյուղի հյուրանոցը պոռնկատան են վերածել․  աշխատակցուհին կալանավորվել է

րերս ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից մարմնավաճառությամբ զբաղվելու համար պարբերաբար ռեստորան է հրավիրում մարմնավաճառների և ստացված գումարներից վերցնում 1000-ական դրամ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողներն այս ուղղությամբ իրականացրին ծավալուն միջոցառումներ։

Ոստիկանության Մուշի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է հրավիրվել Գյումրիի մի բնակչուհի։ Նա հայտնել է, որ 2019-ի մայիսից զբաղվել է մարմնավաճառությամբ և Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, աշխատակցուհին զանգելու է իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։ Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարից 1000-ական դրամ կինը պետք է փոխանցեր հյուրանոցի աշխատակցուհուն։
Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխացնել է մոտավորապես 120․000 դրամ։

Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ։

Ոստիկանները ճշտել են հյուրանոցի աշխատակցուհու ինքնությունն ու բնակության վայրը։

Նա ոստիկանության բաժնում խոստովանել է, որ նման պայմանավորվածություն է ունեցել կանանց հետ ու ամեն հանդիպումից ստացել է 1000-ական դրամ։

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica