close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 20:51
 Վրաստանի ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում

Այսօր Թբիլիսիում խորհրդարանի լիագումար նիստին զուգահեռ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Այս մասին տեղակացնում է aliq.ge-ը:  Սովորության համաձայն ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի մոտ և «ամոթի միջանցք» են կազմել իշխող կուսակցության պատգամավորների համար:

Այս անգամ ցուցարարները բողոքում են գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի ընտրությունը, որը ըստ ընդդիմության Բիձինա Իվանիշվիլիի «խամաճիկն» է և անելու է այն, ինչ ասի Իվանիշվիլին:

Ակցիայի ընթացքում իրավապահների և ցուցարարների միջև մի քանի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Իրավապահները փորձում էին ցուցարարներին տեղափոխել մայթերի վրա, ինչին հակառակ ցուցարարները շարժվում էին դեպի փողոց` փորձելով փակել այն:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում զեկույցով է հանդես գալու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, ապա օրենսդիրները լսելու են գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Այս շաբաթվա լիագումար նիստին խորհրդարանը կընտրի Վրաստանի գլխավոր դատախազին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica