close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդագույն քաղաք Երևան. Ryan Air-ի անդրադարձը

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 17:39
 Վարդագույն քաղաք Երևան. Ryan Air-ի անդրադարձը

Ryan Air բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հոդված է հրապարակել Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի մասին՝ նշելով, որ այն արագորեն վերածվում է Եվրոպայի՝ «պարտադիր այցելության» վայրերից մեկը. հայտնում է Yerkir.am-ը:

Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Քայլելով Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի լամպոտ փողոցներով`առաջինը, ինչը քեզ զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Վառ վարդագույն և փոշոտ շագանակագույնով ծածկված շինությունները կարծես հալվում են միասին, երբ շուրջդ հավաքվում է հնի և նորի հակապատկեր: «Վարդագույն քաղաք» մականունով հայտնի Երևանի խանութներն ու սրճարանները կառուցված են հնագույն հրաբխային քարից, որը Երևանին տալիս է ինտրիգային փայլ:

Վալենտինի օրվանից մեկ շաբաթ առաջ անձրևոտ եղանակին ժամանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայան : Իր կանաչ արոտավայրերով, գեղեցիկ ծաղիկներով և ջրառատ ջրվեժներով, Սիրահարների այգին զույգերի համար սիրված գրավչություն է տարվա այս ընթացքում:

Բայց խորանալով մենք շուտով պարզում ենք, որ Հայաստանը զարգացող զբոսաշրջային կետ է, որն իր պատմական վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և ծաղկող գիշերային կյանքով բոլորի համար է նախատեսված (ընտանիքներ, ճանապարհորդներ, ուսանողներ, արկածախնդիրներ): 

Հանրապետության հրապարակից թեքվելով փողոցներով, մենք ուղղակի չենք կարող չհիանալ այն բանով, թե ինչպես է փոխվել ժամանակակից Երևանը վերջին տարիներին: Փայլուն ու նոր հինգաստղանի հյուրանոցները, բարձրակարգ առևտրի կետերը և գերժամանակակից բարերն ու ջազ ակումբները խառնվել են պատմության թանգարաններին, արվեստի կենտրոններին և նորաձևության բուտիկներին, որոնք վաճառում են հայկական ավանդական զգեստներ և հագուստներ: Այստեղ ավանդույթն ու արդիականությունը միախառնվում են:

Երևանը հպարտանում է մի նոր և նորաձև ոճով, ինչը հեռու է սովետական դարաշրջանի իր պայքարներից և անորոշությունից`90-ականների սկզբին անկախություն ձեռք բերելուց առաջ: Վերջին տասնամյակը ցույց է տվել, որ Երևանը արագ տրանսֆորմացիայի է ենթարկվում: Այժմ այն համարվում է ամենահետաքրքիր, «պարտադիր այցելության համար, նախատեսված գոհարներից մեկը:

Հայաստանը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի սահմանին, այն իր եզակի լեզվով և ավանդույթներով հետաքրքրաշարժ երկիր է: Առաջին իսկ օրը մեզ հյուրընկալում են ավանդական հայկական պարերի առօրյան ցնցող ներկայացման՝ Երևանի հնագույն քաղաքին նայող 572-քայլանոց Կասկադի ստորոտին: Կասկադն առաջարկում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը՝ ձնաբուքով ծածկված քնած հրաբուխը, որը Հայաստանի հպարտ խորհրդանիշն է:

«Կարին» ժողովրդական խմբի կատարմամբ`տպավորիչ «Քոչարի» պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն ու հայտնվել այդ ցուցակում: Այն ավելի քան 1000 տարեկան է: Քոչարին պարում են տոների, փառատոների և ընտանեկան տոնակատարությունների ժամանակ և բաց է բոլորի համար`անկախ տարիքից, սոցիալական դասից կամ սեռից: Այն շարժուն ներկայացում է, որն իր մեջ ներառում է հայ ժողովրդի ջերմությունը, միասնությունը և հպարտ հնագույն պատմությունը:

Մենք սահում ենք քաղաքով և վայելում ենք իսկական հայկական խոհանոցի առաջին համը, որի մասին մենք այդքան շատ լսել ենք: Մենք «հարձակվում ենք» թարմ թխած լավաշի տապակի, դդմի ապուրի, տոլմայի (խաղողի տերևներով փաթաթված սխտոր, սմբուկ և ոսպ), խորոված մսի, լցոնած պղպեղի և թաբբուլեի (հայկական ավանդական աղցան) վրա:

Մեր շրջայցը Երևանում մեզ տանում է դեպի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ տեսնում ենք աշխարհի ամենահին կոշիկը ( այն 5.500 տարեկան է): 
 
Երբ երեկոն իջնում է, մենք այցելում ենք «Հայկ Արմենիա» տեղեկատվական կենտրոն, որտեղ ներկայացվում է երկրի աճող արշավային մշակույթը: Հայաստանի հսկայական կանաչ ծովափին և լեռնաշղթաներում կան 32 արահետներ:

Առավել հայտնի է «Անդրկովկասյան արահետը», որը Վրաստանից 3000 կմ հեռավորության վրա է, ու անցնում է Հայաստանով և հասնում Ադրբեջան: Զգոն եղեք,բայց… ավարտելու համար պահանջվում է մոտ մեկ ամիս: Արշավը, լեռնադահուկային սպորտը, օդապարիկով թռիքչները և զիփլայնինգը արկածներ են, որոնք գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը ամբողջ աշխարհից:

Հայաստանը հետաքրքրաշարժ պատմություն ունեցող երկիր է, և դա ակնհայտ է, երբ մենք մտնում ենք Մատենադարանի սրահներ, որոնք աշխարհի ամենահին ու ամենահարուստ գրապահոցներն են: Դեպոզիտարիայում տեղ են գտել ավելի քան 17.300 ձեռագիր, 450,000 արխիվային փաստաթղթեր և 3000 հնագույն գրքեր, որոնք գրված են հայերեն, հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոնական, եթովպերեն և ճապոներեն լեզուներով:

 

Մեր ստամոքսները նորից «հառաչում են» և ավելի համեղ լավաշի փրփրոցով փչելով, մենք մեր շրջայցը ավարտում ենք Երևանով ՝ ընթրիքի նախապատրաստվելով:  Մենք հայկական թարմ իշխան ենք համտեսում, որ մատուցվում է Ղափամայով (բրինձով լցոնած թարմ դդում), Գաթայի խմորեղենով և թարմ պատրաստված սուրճով:

Մեր ստամոքի խոռոչներն այժմ լի են, մենք ևս մեկ զբոսնում ենք Երևանի փողոցներով, երբ գիշերը իջնում է: Քաղաքն ունի ցնցող գիշերային կյանք և ջազային ակումբներ, որոնք սպասարկում են կոկտեյլներ, հայկական կոնյակ (Ուինսթոն Չերչիլի ընտրյալներից մեկը, ով ամեն օր խմում էր այն,- հայկական բրենդի) և սիգարներ, որոնք հատկապես հայտնի են ուրբաթ և շաբաթ երեկոներին:

Մեր ոսկորները հոգնած են հուզիչ օրվանից, և մենք շտապում ենք մեր հյուրանոց՝ այն պահին, երբ ժամացույցը կեսգիշերն է ազդարարում:

Ապահով, զվարճալի, համեստ գներով և հագեցած աշխույժ գիշերային կյանքով, պատմական վայրերով, սրճարանային մշակույթով և հպարտ ու հնագույն ավանդույթներով Երևանը գիտակցում է իր ամբողջ ներուժը՝ որպես աշխարհի զարգացող, ժամանակակից քաղաքներից մեկը»,- նշված է հոդվածում:

Թարգմանությունը՝ Yerkir.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica