close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ, այդ թվում՝ 1 անչափահաս ձերբակալվել է

Իրավունք

18 Փետրվարի 2020, 14:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր Նորքում ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտել․ 4 անձ, այդ թվում՝ 1 անչափահաս ձերբակալվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 17-ամյա մի երիտասարդի. Yerkir.am-ին հայտնում են Ոստիկանությունից՝ նշելով, որ նրա մոտ խուզարկությամբ «սփայս» տեսակի թմրամիջոց է հայտաբերվել:

Հավելվում է, որ վերջինիս մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։

Բացահայտվել է նաև, թե ումից է ձեռք բերվել այն: Արդյունքում՝ թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի կին։ 

Նրա մոտ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղահաբ, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված ու ինքնաձիգի փամփուշտ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նրա բնակարանում, որտեղ հայտաբերվել են ներարկիչներ, էլեկտրական կշեռք, սփայսի նմանվող զանգվածով փաթեթներ, հոգեներգործուն դեղահաբ և այլն։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica