Ձնահյուսի պատճառով Լարսի ճանապարհը փակվել է բոլոր մեքենաների համար
Հասարակություն

Փետրվարի 18-ին՝ ժամը 13:50-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պատճառով։
Այս մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից. հայտնում է Yerkir.am-ը: