close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան

Քաղաքական

18 Փետրվարի 2020, 13:25
 «Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան

Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից:

Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:

Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:

Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Գերմանիայում: Հենց գերմանական քաղաքներից մեկում՝ Մյունխենում էլ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ էլ տեղի էր ունեցել երկու երկրների ղեկավարների բանավեճը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica