close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Մելիք-Բաղդասարովը. ՌԴ նախագահի հրաման

Աշխարհ

18 Փետրվարի 2020, 13:11
 Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Մելիք-Բաղդասարովը. ՌԴ նախագահի հրաման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին` Վլադիմիր Զաեմսկիի փոխարեն նշանակելով Սերգեյ Մելիք-Բաղդասարովին. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

Հիշեցնենք, որ մինչ պաշտոնի նշանակումը Սերգեյ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

«Սերգեյ Միխայիլի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է դաշնության նախագահի կողմից ստորագրված հրամանագրի տեքստում:

Մեկ այլ հրամանագրով պաշտոնանկ է արվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի պարտականությունները Վենեսուելայում և կես դրույքով Հայիթիում և Դոմինիկյան հանրապետությունում կատարող Վլադիմիր Զաեմսկին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica