close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին մատուցվում է սուրբ և անմահ պատարագ

Հասարակություն

18 Փետրվարի 2020, 11:09
 ՈՒՂԻՂ. Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին մատուցվում է սուրբ և անմահ պատարագ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը, ինչի առթիվ մատուցվում է սուրբ և անմահ պատարագ. հայտնում է Yerkir.am-ը:

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից:

Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

Պատարագին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica