close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստան-ԱՄՆ. հայտարարված ստրկության ժամանակագրություն

Տարածաշրջան

17 Փետրվարի 2020, 19:58
 Վրաստան-ԱՄՆ. հայտարարված ստրկության ժամանակագրություն

Բավական էր, որ ամերիկացի շարքային կոնգրեսականները «նամակ խզբզեին» ու ուղարկեին Վրաստան, թե՝ մենք չենք հավանում ձեր քաղաքականությունը, որ Վրաստանի իշխանությունն անմիջապես ԱՄՆ ուղարկի խորհրդարանի նախագահին՝ նրան արժեք տալու համար ձևավորելով կառավարական պատվիրակություն, որպեսզի հանկարծ ռազմավարական գործընկերը չնեղանա: Արչիլ Թալակվաձեն էլ, տեղ հասնելով, ուրախությամբ տեղեկացնում է, որ ամեն ինչ կարգավորված է, որ ամերիկացի կոնգրեսականները պարզապես երջանիկ են, որ իրենք ժամանել են, որ անձամբ են իրենց տեղեկություններ տրանադրում. ըստ yerkir.am-ի՝ «Грузия и мир» կայքում գրում է լրագրող Բեսո Բարբակաձեն՝ հավելելով, որ չի կարող պատկերացնել մեկ այլ երկրի՝ ինքնասիրություն ունեցող ղեկավարություն, որը նման քայլի գնա:

«Օրինակ՝ երբ Դոնալդ Թրամփը (ոչ թե ինչ-որ կոնգրեսական) քննադատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, նա մոտավորապես այսպես պատասխանեց՝  Դուք այլ զբաղվելիք չունե՞ք, ու փակեց թեման: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր, եթե Ֆրանսիան պաշտոնական պատվիրակություն ուղարկեր Ամերիկա, թե՝ ինչո՞ւ եք զայրանում, մենք Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, անձամբ կբացատրենք ամեն ինչ և կպատմենք, թե ինչ է կատարվում մեր երկրում ու ինչ ենք պատրաստվում անել: Ֆրանսիայի իշխանությունները թույլ չէին տա նման կերպ ստորացնել ո՛չ իրենց, ո՛չ իրենց բնակչությանը»,- գրում է լրագրողը:

Ըստ նրա՝ առանձնակի ոգևորված է ընդդիմությունը, թե ՝ տեսեք՝ ինչպես ԱՄՆ-ում կքաշեն իշխանական պատվիրակության ականջները:

Լրագրողը նշում է, որ մի քանի ամիս առաջ Վլադիմիր Ժիրինովսկին էր կոնգրեսականների նման «ինչ-որ բան ասել» Վրաստանի հասցեին, սակայն նրա ասածին ուշադրություն չդարձրեցին, մի քանի պատգամավոր էլ, թե՝ ինչո՞ւ է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը միջամտում մեր ներքին գործերին: «Ստացվում է՝ եթե ռուսաստանցի պատգամավորն է բան ասում, դա ներքին գործերին միջամտություն է, իսկ երբ ամերիկացի կոնգրեսականները, մատիտը ձեռքներին, հոդված առ հոդված անցնում են մեր օրենքների վրայով, փորփրում դրանք ու գործնականում հանդես գալիս որպես վրացական իրավունքի օրենսդիրներ, դա նորմալ է: Սա՞ է անկախությունը: Ինչ-որ մեկը հարցրել է ընտրողներին՝ հետաքրքրո՞ւմ է նրանց շարքային կոնգրեսականների կարծիքը և, ընդհանրապես, համաձա՞յն են, որ Վրաստանը խորհրդարանի նախագահին, ծանրակշիռ պատվիրակության ուղեկցությամբ, չծրագրված այցով ԱՄՆ ուղարկի, որտեղ նրանք, ի դեպ,  

ծախսելու են մեր փողերը»,- վրդովված գրում է լրագրողը՝ հավելելով, որ այդ գումարները կարելի էր տրամադրել չունևոր քաղաքացիներին:

Ըստ նրա՝ տպավորություն է, թե վրացական իշխանությունների ու ընդդիմության համար երկու բևեռ գոյություն ունի՝ Ռուսաստանը, որից ոչինչ պետք չէ, բացի էներգակիրներից, հացահատիկից, ռուսական շուկայից ու Վրաստանի քաղաքացիների համար զբաղվածության դաշտից, և Ամերիկայից, որին ամեն ինչում լսում են, և բավական է՝ մի կոնգրեսական ոտքը թեթևակի խփի գետնին, «անկախ» խորհրդարանական պետության ղեկավարը վազում է ԱՄՆ ու ծնկի գալիս իրենից անհամեմատելի ցածր պաշտոն ունեցողի առջև: «Դա  բացահայտ ստրկության լուծ է»,- եզրակացնում է  վրացի լրագրողը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica