close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն. «ԿԱՄՔԻ» հայտարարությունը

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 18:13
 «Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն.  «ԿԱՄՔԻ» հայտարարությունը

Բոյկոտենք ապրիլի 5-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարություն է տարածել  Հայկական արժեքների «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության քարոզչական շտաբը: Հայտարարությունը՝ ստորև.

«Ինչու՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն

ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանական ճամբարի նախաձեռնությունը արջի ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանում սկսված եւ ընթացող սոցիալական արդարության հաստատման գործընթացը:
 
Հանրաքվեն միաժամանակ անընդունելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առումներով:
 
Ապրիլի 5-ը անընդունելի է բարոյական առումով

Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետեւ այն ծառայում է սպիտակների եւ սեւերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սեւերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, եւ հետեւում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին: Հիշենք, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը տապալվեց Սահմանադրությունը ժողովրդի դեմ օգտագործելու արդյունքում:
 
Ապրիլի 5-ը անընդունելի է իրավական առումով

Ըստ ՀՀ Սահմանադրության պահանջների, Սահմանադրության փոփոխության իրավական ակտերի նախագծերը Ազգային Ժողովը ներկայացնում է սահմանադրական դատարանի հաստատմանը: Ապրիլի 5-ի հանրաքվեն հակաօրինական է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (Սահմանադրության 168-րդ հոդվածի երկրորդ կետին, 169-րդ հոդվածի 2-րդ մասին, սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):
Ապրիլի 5-ը անընդունելի է գործնական առումով. այն աշխարհաքաղաքական եւ սոցիալական նման իրավիճակում խոցելի է դարձնում մեր երկիրը ներսից եւ դրսից:

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովին, Կառավարությանն ու Նախագահին՝ հետ կանգնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու սխալ ճանապարհից:
 
ՀՀ քաղաքացիներին՝ բռնել պետականության, իրավականության, ժողովրդավարության եւ համերաշխության ճանապարհը, բոյկոտել ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն,- ասված է հայտարարության մեջ:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica