close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 17:50
 276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:  

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Փաշինյանի օրոք  ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար): 

Հիշեցնենք՝ վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին ֆեյսբության տիրույթում պահում է մեծաքանակ կեղծ օգտատերեր և վերջիններիս ռեսուրսն օգտագործում ինչպես իշխանական քարոզչության և Փաշինյանին սատարելու, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների վրա այս կամ այն կերպ ազդելու նպատակով:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica