close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+13°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մյունխենյան տրագիկոմեդիա

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 16:29
 Մյունխենյան տրագիկոմեդիա

Մյունխենում Ի. Ալիևի հետ բանավեճում Նիկոլի արտահայտած մտքերը նորություն չէին: Դրանք արտահայտում էին նրա մակերեսային գիտելիքները թե՛ մեր ժողովրդի, մասնավորապես, Արցախի համար նրա մղած պայքարի պատմության, թե՛ արցախյան խնդրի  լուծման համար վերջին երեք տասնամայակներում քաղաքական ու դիվանագիտական ջանքերի մասին: Այս մտքերը նա պարբերաբար հնչեցրել է իր վարչապետության առաջին օրերից: Տարբերությունը միայն այն էր, որ Նիկոլի լսարանը Մյունխենում ոչ թե «հպարտ քաղաքացիներն» էին ու իմքայլականները, որոնց համար կարևոր է Նիկոլի ճառերի  բոցավառությունը, բայց ոչ  բովանդակությունը, այլ օտարերկրյա քաղաքագետներ, դիվանագետներ և ադրբեջանական պատվիրակությունը: Վերջիններիս համար Ի. Ալիևը խոսքը, որը հիմնված էր կեղծ փաստերի վրա, հասկանալի էր, քանի որ տրամաբանական էր,  մինչդեռ Փաշինյանն անհասկանալի էր, բայց զվարճալի՝ իր Տիգրան Մեծով, Ստալինով և միկրո հեղափոխություններով: Ոմանք զայրացած հարցնում են՝ թե մեկը չկա՞ր, մի «շպառգալկա» գրեր, տար էդ մարդուն: Նիկոլին «շպառգալկա» պետք չէ: Նրա համար պատմությունը անցած, հնացած բան է, որ շահարկվում է հների կողմից՝ ռևանշի համար: Նրա համար պատմությունը սկսվում է «Թավշյա հեղափոխությունով» և իր՝ իշխանության գալով:

Իրականում՝ թե՛ արտաքին հարաբերություններում  նրա այս կոմիկական պահվածքը, և թե՛ ներքին կյանքում նրա շոուները, ուղղված են քողարկելու իր կողմից ստանձնած հանձնառությունների  հետևողական իրականացնումը: Նա դեն է շպրտել արցախյան հարցի լուծման փաթեթային տարբերակը և ձեռնամուխ է եղել բանակցային գործընթացում լևոնական, փուլային տարբերակի իրականացմանը:

Այս ամենից ելնելով է, որ Նիկոլը Արցախի խնդրի կարգավորումը սկսում է զրոյից, ջնջելով նախկիում եղած գործընթացները և դիրքորոշումները։ Սակայն նա նաև շատ լավ գիտակցում է փուլային  տարբերակի հետևանքները, ուստի քայլեր է ձեռնարկում նաև հետագայում պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու համար, հայտարարելով, որ կանի այն, ինչ կասի ժողովուրդը, իսկ որպեսզի ժողովուրդը «ճիշտ» կողմնորոշվի՝ նրան պատրաստում է խաղաղության։ Նա նաև հասկանում է՝ փուլային տարբերակի արդյունքում ինքը ստիպված է լինելու զիջել ավելին, քան որևէ մեկը, այդ թվում՝ իր ամենաջերմեռանդ կողմնակիցը, պատկերացնում է, ուստի շրջանառության մեջ է դրել նաև այն թեզը, որ ժողովուրդը պետք է ասի այնպիսի բան, որն  ընդունելի լինի ոչ միայն Արցախի ու ՀՀ-ի, այլև Ադրբեջանի ժողովրդի համար։ Իսկ որպեսզի ժողովուրդը առնվազն չընդվզի իր կողմից ձեռնարկվելիք քայլերի դեմ, անհրաժեշտ  է շարունակել հեղափոխական հռետորաբանությունը, նախկինների դեմ պայքարի հիպնոսի տակ նրան պահելու համար։

Եթե վարչապետի վարքագծի կոմիզմի բաղադրիչը թողնենք մի կողմ և չխաբվենք նրա շինծու պակասամտությանը, ապա կտեսնենք, որ Փաշինյանը հետևողականորեն օտարում է ՀՀ-ն Արցախից, Արցախի ինքնորոշման իրավունքը փոխարինում է Ադրբեջանում հայ բնակչության անվտանգության երաշխիքների պահանջով, այդպիսով խնդիրը հանգեցնելով տարածքում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև միջէթնիկական կոնֆլիկտի։

Եվ այս նպատակներին հասնելու համար ձևավորում է իմքայլականներին սպասարկող իրավական համակարգ, դեգրադացնում հասարակության ինքնագիտակցությունը, պառակտում է ազգը և փորձում նրան վերածել միայն հաց ու տեսարան պահանջող ամբոխի, իսկ պետությունը՝ օտարներին սպասարկող  բանանային հանրապետություն:

Վ. Հ.

Զինծառայող է մահացել
3 Ապրիլի 2020, 12:51 Զինծառայող է մահացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica