close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 մլն ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել Ալ Կապոնեի զրահապատ կադիլակը

Աշխարհ

17 Փետրվարի 2020, 16:34
 1 մլն ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել Ալ Կապոնեի զրահապատ կադիլակը

Մաֆիայի ամենահայտնի պարագլուխներից մեկը համարվող Ալ Կապոնեին պատկանող «Կադիլակ» մակնիշի զրահապատ մեքենան վաճառքի է հանվել. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Luxury Launches-ին հղումով:

Մեքենայի նախնական գինը 1 մլն ԱՄՆ դոլար է:

Նշվում է՝ փոխադրամիջոցը համարվում է աշխարհում ստեղծված ամենաառաջին զրահապատ մեքենաներից մեկը: Այն գրեթե երկուսուկես սանտիմետր հաստությամբ ապակի ունի՝ մոտ 4000 դոլար արժողությամբ զրահապաշտպան թաղանթով:

Մեքենան պատկանում է 341-A դասին և ունի 90 ձիաուժ հզորությամբ V8 տեսակի շարժիչ:

Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ այն ժամանակների համար հազվադեպ հանդիպող հետնապակի ունի, որը ստեղծված է հանկարծակի հարձակման ժամանակ արագ դուրս թռչելու և «հետևում նստողներին պատասխան կրակ բացելու» հնարավորություն տալու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica