close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացուն դուրս են գրել հիվանդանոցից կարանտինից հետո

Հասարակություն

17 Փետրվարի 2020, 15:44
 Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացուն դուրս են գրել հիվանդանոցից կարանտինից հետո

Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան տարհանված ՀՀ քաղաքացիները դուրս են գրել հիվանդանոցից կարանտինից հետո. հայտնում է Yerkir.am-ը՝ Tengrinews-ին հղումով:

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքից տարհանումից հետո նրանք հիվանդանոցում են մնացել 2 շաբաթ: 89 մարդուց ոչ ոքի մոտ չի հայտնաբերվել տարածում գտած վիրուսը:

«Բոլորի վիճակը բավարար է, մարմնի ջերմաստիճանը կայուն է, այսինքն՝ կորոնավիրուսը ոչ ոքի մոտ չի հաստատվել: Ոմանց մոտ հայտնաբերվել է ՍՇՎ, բայց նրանք արդեն ապաքինվել են: Բոլորն առողջ են»,- պարզաբանել է Նուրսուլթանի բժշկական կենտրոնի տնօրեն Մուխթար Տուլեուտաևը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝  Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից զատ՝ Նուրսուլթանում կարանտինի մեջ են գտնվել նաև Բելառուսի 5 քաղաքացիներ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: 

Ջուր չի լինի
2 Դեկտեմբերի 2020, 13:37 Ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica