close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրատվությանը կուլ է գնում արհեստական բանականությանը․ Գեղամ Մանուկյան

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 15:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լրատվությանը կուլ է գնում արհեստական բանականությանը․ Գեղամ Մանուկյան

Խորհրդային տարիներին կար մի անեկդոտ․ քաղաքացին սպիտակ թղթեր է փակցնում պատերին, ոստիկանը մոտենում է, ասում է՝ ի՞նչ ես անում, ասում է՝ թռուցիկ եմ փակցնում։ Ասում է՝ բայց վրան բան չկա գրված, ասում է՝ դե միևնույն է՝ բոլորը գիտեն ինչ կա վրան գրված․ Yerkir.am-ի տեղեկացմամբ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը «Հայաստանի ժուռնալիստների միության» կազմակերպած՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նրա համոզմաբ՝ այսօր էլ կարելի է այդ սպիտակ թուղթը պարզել և ոլորտի մեջ գտնվողների համար պարզ կլինի՝ ինչ է կատարվում։

Գեղամ Մանուկյանը համեմատություն անցկացրեց՝ 2015-16 թթ, Սերժ Սարգսյանը երկրի բոլոր ձախորդությունների պատճառը որակեց երկու հեռուստաընկերությունների եթերից տարածվող գաղջ մթնոլորտը։ 2020 թ-ին վարչապետն է ԱԺ ամբիոնից նույնաբովանդակ հայտարարություն արեց՝ նշելով 5 հեռուստաընկերություն․ «Այսինքն, միշտ էլ եթե լրատվաջոցը ոչ այնքան հաճո տեղեկատվություն է հրապարակում իշխանության մասին, դառնում է նրա աչքի փուշը․ տարբերությունը միայն այն է՝ ով ինչպես է պայքարում այդ լրատվամիջոցների դեմ, ուղղակի ձևերն են փոխվել, հարաբերությունները մնացել են նույնը»։

Ամենամեծ փոփոխությունը, ըստ Գեղամ Մանուկյանի, այն է, որ լուր արտադրողն է փոխվել մեր երկրում․ դա այլևս լրագրողը չէ, լրատվամիջոցը պարզապես սպառողն է այն վիրտուալ իրականության, որը հրամցնում են երկրի վարչապետը կամ տարբեր պաշտոնյաներ ֆեյսբուքյան ուղիղ եթերներից։

«Ուղղակի մենք դարձել ենք անիմաստ միջնորդ օղակ, որովհետև հասարակությունը սպառում է հենց առաջին ձեռքից՝ վարչապետի ֆեյսբուքյան էջից, այս կամ այն պաշտոնյայի ֆեյսբուքյան էջից, պետական գերատեսչությունների էջերից»,-փաստեց նա։  

Միայն թե այստեղ խնդիր կա Տեղեկատվության ազատության մասին օրենքի ոտնահարման հետ կապված։ Բանն այն է, որ ֆեյսբուքյան գրառումը հեշտությամբ կարելի է փոփոխել և պատասխանատվություն չկրել,  մինչդեռ լրատվամիջոցն այդ ընթացքում արդեն հրապարակած է լինում։ Եթե նույն տեղեկատվությունը տեղադրված լիներ պաշտոնական կայքերում և փոփոխվեր, օրենքը պատասխանատվության կենթարկեր։ Այդպիսի օրինակ էր վարչապետի գրառման դեպքը, երբ հայտարարեց, որ Հայաստանը Վրաստանից ու Ադրբեջանից առաջ է անցել, լրատվամիջոցները տարածեցին, 20 րոպե հետո շտկեց, որ Ադրբեջանից առաջ չի անցել, բայց կանցնի։

Գեղամ Մանուկյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հեռուստաընկերությունը անհավասար վիճակում է հայտնվել ինտերնետային հեռուստաընկերությունների հետ։

Նրա դիտարկմամբ՝ խնդիր է նաև հեռուստատեսային դաշտի բաժանվածությունը։ 3-4 տարի առաջ էլ «Երկիր մեդիան» հեռարձակում էր թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական համարվող բովանդակությամբ նյութեր։ Բայց այսօր արհեսատկան այդ տարանջատումը դրսևորվում է նաև հուրերին բաշխելու հանգամանքով՝ շատ պաշտոնյաներ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցի հրավերն ուղղակի չի ընդունում։  

«Լրատվությունը գտնվում է սարսափելի ճահճային վիճակում․ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, բանական մարդու տեղը ստեղծում են արհեստական բանականություն, որը մեզ կուլ է տալիս, որին պարտվում ենք բոլորս»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica