close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան

Քաղաքական

17 Փետրվարի 2020, 13:25
 Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան

Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։

Հայկական կողմը, քաջ գիտակցելով այս վտանգը, Արցախյան հակամարտությունը ներկայացրել է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ տեղական եւ միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Իրենց ինքնորոշման համար պայքարող ազգերը ստանում են միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ եւ օգտվում միջազգային իրավունքով տրված բոլոր իրավունքներից եւ հնարավորություններից։

Դրանով էր պայմանավորված Արցախի անկախության գործընթացը, պետական ինստիտուտների ձեւավորումը, ժողովրդավարական արժեքների եւ իդեալների ամրագրումը Արցախի Սահմանադրության եւ պետական իշխանության մարմինների գործունեության մեջ։

Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում այնպիսի վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Արցախը Հայաստանի մարզ է», «Բակո Սահակյանը Արցախի մարզպետն է» եւ այլն, իսկ Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու եւ միջազգային հանրությանը Արցախը որպես Հայաստանի մաս ներկայացնելու քաղաքականություն։

Ցանկանում եմ կարծել, որ նշված արտահայտությունների հեղինակները «մոլորված եւ անգրագետ» պատրիոտներ են, իսկ իշխանությունների մեջ չկան խելացի եւ բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին կհուշեն, որ Հայաստանի կենսական շահերից է բխում Արցախյան հակամարտությունը որպես ազգերի ինքնորոշում ներկայացնելը, ինչ որ պահի Արցախի անկախությունը ճանաչելը, ապա հետագա ճակատագիրը Արցախի ժողովրդի ուղղակի կամարտահայտման միջոցով որոշելը։

Սա հատկապես կարեւոր է Արցախյան հակամարտության միջազգային-իրական հարթության վրա կարգավորելու հեռանկարի գոյությամբ, ինչի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց Մյունխենյան դեբատի ժամանակ։

Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է հատուկ ծրագրի շրջանակներում, իսկ անողները քաջ գիտակցում են իրենց արարքների պետական մակարդակի վտանգավորությունը։

Ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն եւ պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական եւ քաղաքական հետեւանքներով։

Եվ միշտ հիշեք. Արցախը երբեք չի եղել եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica