close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 17:37
 Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան

Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. անդրադառնալով Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից։

Մասնավորապես, նա հատուկ ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և դրանով հիմնավորեց իր այն դիրքորոշումը, որ չկա Արցախի պաշտպանության բանակ և Արցախ պետություն։

Հայաստանի քաղաքացիների Արցախում ծառայելու դեմ Հայաստանում հրապարակային հանդես են գալիս տարբեր անհատներ, իսկ նրանց այս ալիևյան ագիտացիան տարածում են կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։

Եթե Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ  հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։

Հայկական բանակը, լինելով Հայաստանի ամենակայացած ազգային ինստիտուտը, արդեն երեք տասնամյակ երաշխավորում ու պաշտպանում է Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այն ծակող փշի պես մնացել է նրանց կոկորդում, ուստի նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր բանակը թուլացնելու ուղղությամբ։

Մեր քաղաքացիները պետք է չափազանց զգոն լինեն և ոչ մի պարագայում չտրվեն օտարածին մանիպուլյացիաներին՝ պահպանելով մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը։

Հ.Գ. Բանակում վերջերս հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը պետք է դառնան ՀՀ իրավապահ մարմինների մանրակրկիտ քննության առարկա՝ հետագայում նման ողբերգական դեպքերը կանխելու, ապա բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով»,-գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica