close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ճակատագրերը նույնական են. շնորհակալության երթ և տոնական ընդունելություն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 16:18
 Մեր ճակատագրերը նույնական են. շնորհակալության երթ և տոնական ընդունելություն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը կարելի է պատմական համարել նաև այն առումով, որ նրանում առկա է «Արևմտյան Հայաստան» եզրույթը: Ռուսաստանի, Կիպրոսի և Սլովակիայի բանաձևերի հետ այս իմաստով բավական ընդհանրություններ ունեցող այս բանաձևում հստակ ուղերձ կա առ այն, որ հայությունը ցեղասպանության է ենթարկվել հենց իր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում: Այսինքն՝ այտեղ խոսքը նաև հայրենազրկման և դրանից բխող փոխհատուցման մասին է, ինչը աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը մի նոր մակարդակի է բարձրացնում. Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթի մեկնարկին, անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից օրեր առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստին՝  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Սիրիայի  և Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք այլ պետությունների պետական դրոշների գունապնակով շնորհակալության երթը, որին մասնակցում էին նաև մի շարք բուհերի ուսանողներ և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեկնարկեց Մարտիրոս Սարյանի անվան զբոսայգուց և ուղղվեց դեպի ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն, որտեղ սկաուտների թմբուկների հնչյունների ներքո երթի մասնակիցներին դիմավորեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

«Սիրիայի ժողովուրդը Հայոց ցեղասպանության տարիներին ոչ միայն իր հարկի տակ ընդունեց մազապուրծ հայության բեկորներին, այլև հնարավորություն տվեց, որ արմատներ գցեն, ապրեն, սերունդեր տան և այսօր էլ հպարտանան թե՛ Սիրիայով, թե՛, իբրև հայեր, իրենց ծագումով», - դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական միջոցառմանն իր ելույթում նշեց Արծվիկ Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով Սիրիայի իշխանություններին,  երկրի խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր նախաձեռնեցին և իրականացրին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

ԳՄ անդամը ծափահարությունների ներքո հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշշար ալ- Ասադին, ով ոչ միայն արժևորել է ազգային փոքրամասնությունների իրավունքները և իր կամքով ու վճռականությամբ ստեղծել հայության բարեկեցության ապահովման, ինտեգրման պայմաններ, այլև այս ծանր փուլում, երբ Սիրիան դիմագրավում է մի շարք ծայրահեղ ծանր մարտահրավերներ, պայքարում է պետությունների՝ ցեղասպանության տարրեր պարունակող վարքագծի դեմ, կարողանում է այսպիսի կարևոր ուղերձներով հաստատել մեր երկու բարեկամ ժողովուրդների հարատև ապրելու, գոյատևելու և սեփական պետականությունը ունենալու վճռականությունը:

«Ոչ միայն Դաշնակցությունը, այլև յուրաքանչյուր հայ այս փաստն ընկալում է որպես պատմական ճշմարտությունը, մեր հայրենիքը վերականգնելու ևս մեկ քայլ: Մեր միացյալ հայրենիքի կերտման ճանապարհին սա անհրաժեշտ քայլ է: Սա հնարավորություն է տալիս ուղղելու մեր խոսքը աշխարհին, այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել: Օր առաջ ճանաչումը կանխում է աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունները, իրավունքների վերականգնումը և հատուցումը ենթադրում է ապագայում որևէ երկրի կամ իշխանության կողմից ազգի նկատմամբ ցեղասպանական գործողության բացառում»,– իր ելույթում փաստեց Արծվիկ Մինասյանը և ավելացրեց, որ, որպես բարեկամ պետության և ժողովրդի հանդեպ ունեցած երախտագիության արտահայտություն, Հայաստանն այսօր, Սիրիայի պատմության այս ծանր փուլում, սիրահոժար տեղ է տվել նաև բազմաթիվ սիրիացիների:  

«Մեր ճակատագրերը նույնական են: Մենք պետք է միասին դիմակայենք Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությանը: Թուրք-ադրբեջանական ցեղասպան վարքագիծը օր առաջ պետք է կասեցվի», - խոսքն այսպես ավարտեց Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում Սիրիայի դեսպանին հանձնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երախտիքի խոսքը պարունակող թղթածրարը:    

Պաշտոնական միջոցառմանն իրենց երախտիքի խոսքն ասացին նաև ՍԴՀԿ ներկայացուցիչ Վազգեն Մեսրոպյանը, Հայաստանում Սիրիայի ուսանողների անունից՝ Շուշան Հալաջյանը, դոկտոր Ջորջ Բարսեղյանը և այլք:

Տոնական ընդունելությանը խոսքով հանդես եկավ նաև արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: Ողջունելով հայության ներկայացուցիչներին ՀՀ-ում Սիրիայի Հանրապետության նստավայրում՝ դեսպանը նշեց, որ մեծ պատիվ է հայությանն ունենալ Սիրայի ժողովրդի, ուժեղ Սիրիայի կողքին՝ նախագահ Բաշշար ալ- Ասադի գլխավորությամբ:

«Սիրիան իր դռները բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղածների առջև, այն ցեղասպանության, որը կատարվեց Օսմանյան Թուրքիայում, և նույնը կատարվում է այսօր՝ իրենց ժառանգորդ Թուրքիայի պետության կողմից»,- փաստեց դեսպանն՝ ավելացնելով՝  հպարտ է, որ Սիրիայի ժողովրդական ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և պատմական ճշմարտությունը վեր հանող բանաձևը:

«Հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և հաղթահարել ցեղասպանությունը, որը կատարվեց Արևմտյան Հայաստանում և Սիրիայի հողերի վրա»,- ասաց դեսպանն՝ ավելացնելով, որ այսօր Սիրիայի ժողովուրդը և բանակը նախագահ Բաշշար ալ- Ասադի գլխավորությամբ ամեն օր նոր հաջողություններ է գրանցում, և ինքը խոստանում է, որ Սիրիան ապագայում ավելի հզոր և ուժեղ է դառնալու, քան առաջ էր:

Դեսպանը նաև ողջունի խոսք հղեց Սիրիայի արաբական բանակի հերոսներին, ովքեր նոր նվաճումներ են գրանցում, որպեսզի Սիրիայի ժողովուրդն ապրի ապահով և խաղաղ: Նա նաև շնորհակալություն հայտնեց այն օժանդակության համար, որը տրամադրել է ՀՀ կառավարությունը՝ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում: Դեսպանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց հայկական հումանիտար առաքելության յուրաքանչյուր անդամի, ով գտնվում է Հալեպում և իրականացնում է ականազերծման աշխատանքներ, այն ականների, որոնք, ըստ դեսպանի, ցանել են այդ ցեղասպանությունն իրագործողների ժառանգները:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը կայացած տոնական ընդունելության ավարտին հայ ժողովրդական պարերի կատարմամբ հանդես եկավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պարախումբը:

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica