close
Եղանակը Երևանում
2 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Ապր 2020
USD1504.96
GBP1624.08
EUR1552.07
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք ՀՀ այցելելու իմ հրավերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 11:27
 Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք ՀՀ այցելելու իմ հրավերը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։  Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։

Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica