close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևին տեղեկացնեմ, որ եթե այսպես շարունակի հոխորտալ, հայ զինվորն իր պապակը կհագեցնի Կուրի ափին. Արթուր Եղիազարյան

Քաղաքական

16 Փետրվարի 2020, 00:37
 Ալիևին տեղեկացնեմ, որ եթե այսպես շարունակի հոխորտալ, հայ զինվորն իր պապակը կհագեցնի Կուրի ափին. Արթուր Եղիազարյան

Ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անհիմն ու սուտ էր Իլհամ Ալիևի այն պնդումը, որ ազատագրված 7 շրջաններում երբեք հայեր չեն ապրել։ Արցախ-Ղարաբաղը՝ դաշտային ու լեռնային, մինչև 1747 թվականը՝ Ղարաբաղի խանության (1747-1822թթ.) ստեղծումը, թյուրքական, թյուրքաբնակ չի եղել։ Այո, տարբեր դարերում, տարբեր նվաճողական արշավանքների ժամանակ Արցախ թափանցել ու մասնավորապես դաշտային հատվածում մասամբ հաստատվել են որոշակի քանակությամբ իրանական, մոնղոլա-թաթարական, արաբական, կովկասյան, թյուրքական և այլ ծագումով ցեղեր, բայց հազարամյակներով առավելապես միշտ եղել է բնիկ էթնոսով՝ հայերով բնակեցված, անկախ նրանից՝ անկախ են եղել, կախյալ թե կիսանկախ։
Երբ Արցախի անկախ-կիսանկախ Խամսայի մելիքության սիրտը խարդավանքով ու դավադրությամբ թափանցեց սարաջալլու ցեղապետ Փանահը ու Վարանդայի հայ-թուրք խառնածին մելիք Շահնազար 2-րդի դավաճանությամբ տիրեց Շուշիին, այն դարձնելով իր անառիկ հենակետը, իրեն հռչակելով Ղարաբաղի խան՝ սկսում է Վրաստանից, Պարսկաստանից, Շիրվանի ու Գանձակի խանություններից և այլ տեղերից, շահագրգռելով, Արցախ-Ղարաբաղ փոխադրել փյուսյան, կարաչարլի, ջինլի, դեմիրչիհասանլու, ղըզըլհաջիլի, սաֆիքյուրդ, բոյահմեդլի, սահաթլի, քենգերլու, օթուզիքի, քյաբիրլու, իգիրմիդորթ և այլ շատ թափառական թյուրքալեզու ցեղերին։ Այդ պահից սկսում է հատկապես դաշտային Արցախի ժողովրդագրական պատկերը փոխվել՝ ի վնաս հայության։ Դաշտային շատ գավառներում հայությունը նվազեց, իսկ որոշ տեղերում՝ իսպառ անհետացավ։ Սպանվելով կամ գաղթելով։
Ալիևին տեղեկացնեմ, որ Արցախի այսօրվա Հանրապետության բնակչությունը պահում է պատմական հիշողությունն առ այն, որ Արցախի արևելյան սահմանը Պարտավից էլ արևելք էր, անցնում էր Կուր գետով ու նրա մոտակայքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ արքայի կնոջ պատվին անվանակոչված Անահիտի հայտնի աղբյուրը, որից վաղ թե ուշ, եթե այսպես ռազմատենչ շարունակի հոխորտալ նորաստեղծ ու արհեստական՝ ընդամենը 84 տարեկան ադրբեջանցի ժողովրդի քաղաքական ղեկավարությունը՝ իր պապակն է հագեցնելու հայ զինվորականը ...»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica