close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրաքվեն կեղծ օրակարգ է. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

15 Փետրվարի 2020, 11:07
 Հանրաքվեն կեղծ օրակարգ է. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին` մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն` հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլեւս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին եւ իրական ժողովրդավարությանը»: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: Այս եւ այլ հարցերի մասին iravunk.com-ը զրուցել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

– Պարոն Սաղաթելյան, ՀՅԴ-ն ամենահին կուսակցություններից է, որքանո՞վ եք ճիշտ համարում ՀՅԴ-ի կողմից հանրաքվեն շրջանցելու կոչը, կարծես թե, այս ամենը խոշոր քաղաքական իրադարձություն է, որը շրջադարձային է լինելու:

– Մենք իրադարձությունները չենք շրջանցում, մենք իրադարձություններին շատ հստակ գնահատական ենք տալիս: Մենք շատ պարզ ասում ենք, որ պասիվ չենք լինելու:

– Ձեր խոսքում նշում եք, որ պասիվ չեք լինելու, իսկ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Երբ քարոզարշավը սկսվի, մենք ամեն բան անելու ենք, որ մեր կեցվածքն ու դիրքորոշումը հասանելի լինեն ժողովրդին, պետք է ցույց տանք, որ հանրաքվեն կեղծ օրակարգ է: Հանրաքվեով մեր երկրում բազմաթիվ խնդիրներ չեն լուծվելու, այն բավարարում է ընդամենը օրվա իշխանության ցանկությունները, իսկ իշխանությունները ցանկանում են ունենալ սեփական սահմանադրական դատարան: Մենք ոչ միայն ասում ենք` անտեսեք եւ մի մասնակցեք, այլեւ ճիշտ հակառակը:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա այս հանրաքվեն երկրին եւ ժողովրդին:

– Դրական ոչինչ չի տա, որովհետեւ դա այն ճանապարհը չէ, որով պետք է երկիրը շարժվի: Մեր երկրից կապիտալը փախչում է, մենք երեկ տեսանք Կենտրոնական բանկի տվյալները, որ 1.5 միլիարդ դոլար գումար է երկրից դուրս եկել, երբ խաղաղ պայմաններում մեկ ամսվա մեջ 12 զոհ ունենք, երբ տնտեսությունն անմխիթար վիճակում է, երբ արտագաղթը շարունակվում է, այսինքն` չանդրադառնալ այս ամենին ու զբաղվել անիմաստ հանրաքվեով, դա որեւէ լավ բան չի տա ժողովրդին:

– Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Մինչ այժմ չկա «Ոչ»-ի ճակատ: Արդյո՞ք անհրաժեշտություն չկա հակակշիռ ներկայացնող շտաբի ստեղծումը, չնայած նրան, որ Ձեր կուսակցությունը հորդորում է չմասնակցել ընտրությանը:

– Շատ կուսակցություններ գտնում են, որ այս ամենը կեղծ օրակարգ է, եւ չեն ուզում ստանձել «Ոչ»-ի պաշտոնական ղեկավարումը:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica