close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկյան բուստալճակում 2.2 մլն եվրոյով կղզի է վաճառվում

Աշխարհ

14 Փետրվարի 2020, 19:15
 Վենետիկյան բուստալճակում 2.2 մլն եվրոյով կղզի է վաճառվում

Վենետիկյան բուստալճակի կղզիներից մեկը վաճառքի է հանվել: Աճուրդը տեղի կունենա մարտի 3-ին: Մեկնարկային գինը 2.2 մլն եվրո է. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է The Times-ը:

Խոսքը Տեսերա փոքրիկ կղզու մասին է, որ Մուրանոյից քիչ է հեռու: Կղզու մակերեսը 4100 քառակուսի մետր է: Կա տուն, մի քանի տնտեսական շինություններ, խաղողի այգի:

Այնտեղ ժամանակին վենետիկյան զորքերն են տեղակայված եղել: Կղզու ներկայիս տերը, որը ցանկանում էր առողջարան հիմնել, սնանկացել է:

Ի դեպ, 2019-ին կզղին ավելի թանկ է վաճառվել՝ 3,2 մլն եվրոյով, սակայն ոչ ոք այն չի գնել:

Վերջին տարիներին Վենետիկյան բուստալճակում վաճառվել են Սան Կլիմենտե և Սակա Սեսոլա կղզիները, որտեղ գործում էին  մունիցիպալ հիվանդանոցներ: Նոր տերերը կառուցել են հյուրանոցներ ու կոնգրես-կենտրոններ:

Ընդհանուր առմամբ, Վենետիկյան բուստալճակում կա ավելի քան 100 կղզի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica