close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարեկեցության քվանտ. քվանտային համակարգիչները նոր հորիզոններ են բացում

Տնտեսական

14 Փետրվարի 2020, 18:59
 Բարեկեցության քվանտ. քվանտային համակարգիչները նոր հորիզոններ են բացում

Անցած երկուշաբթի ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրեց 2021 թվականի բյուջեի նախագիծը, որում մեծ տեղ է հատկացված նորագույն տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ուսումնասիրմանն ու զարգացմանը, նաև կրկնակի՝ մինչև 1 մլրդ դոլար, ավելացվում են հատկացումները՝ ուղղված քվանտային համակարգչային տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ու կիրառմանը. ըստ yerkir.am-ի՝  գրում է The Wall Street Journal-ը:

Քվանտային համակարգիչները հնարավորություն են տալիս կիրառելու սովորականից տարբերվող՝ սկզբունքորեն այլ որոնման համակարգ և տվյալների համեմատում: Ի տարբերություն սովորական համակարգիչների բիթային համակարգի, քվանտային համակարգիչների հիմքում կուբիթն է, որը, ի տարբերություն բիթերի, կարող է գտնվել, այսպես կոչված, սուպերդիրքում՝ հնարավոր տեղադրությունների ընդլայնված ալիքում: Ինչպես բիթերը, այնպես էլ կուբիթներն ունեն 2 արժեք՝ 0 և 1, սակայն քվանտային սուպերդիրքի պատճառով կուբիթը կարող է միաժամանակ ընդունել բոլոր հնարավոր արժեքները: Դա զգալիորեն արագացնում է հնարավոր արժեքների ընտրությունը՝ քվանտային համակարգիչը դարձնելով ավելի արագ, քան սովորականն է:

Դեռևս 2018-ին Սպիտակ տան աշխատակազմը ներկայացրեց «Քվանտային տեղեկատվական հետազոտությունների ազգային ռազմավարական ակնարկ» փաստաթուղթը, որում այդ տեխնոլոգիաները կարևորվում էին ամերիկյան արդյունաբերական ու գիտատեխնիկական պոտենցիալի զարգացման համար: Փաստաթուղթը մշակել էին  Գիտության և տեխնոլոգիաների հարցերով ազգային խորհուրդը, Անվտանգության ազգային գործակալությունը, էներգետիկայի, պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, ՆԱՍԱ-ն և այլ գերատեսչություններ:

Քվանտային տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն պետությունների կողմից: Հունվարին հայտնի դարձավ, որ JP Morgan Chase, Goldman Sachs և Citigroup ֆինանսական կորպորացիաներն ակտիվորեն ուսումնասիրում են ֆինանսական ոլորտում այդ տեխնոլոգիաների կիրառման հարցը:

P&S Intelligence հետազոտական ընկերության կանխատեսումներով՝ մոտակա 10 տարիների ընթացքում քվանտային համակարգիչների համաշխարհային շուկան ամեն տարի կմեծանա միջինը 56 տոկոսով՝ 2019 թվականի 500 մլն դոլարից 2030-ին հասնելով 65 մլրդ դոլարի:

Համարվում է, որ  ոլորտի առաջատարները լինելու են Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան. ըստ P&S Intelligence-ի՝  այդ տեխնոլոգիաների ոլորտում խոշոր ներդրողներն են լինելու ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Իսկ առաջատար խաղացողները կլինեն IBM, Microsoft, Alphabet, Intel, Huawei, Telstra, Silicon Quantum Computing ընկերությունները:

Փորձագետների կարծիքով՝ քվանտային համակարգիչներն ակտիվորեն կկիրառվեն հատկապես բանկային, ֆինանսական և ապահովագրական գործում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica